Ազատ (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ (այլ կիրառումներ)
Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ2054±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն101 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ազատ (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ազատ (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Ազատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբներին, երբ Ազատում բնակություն էին հաստատել թուրքեր, բնակավայրը կոչվում էր Աղքիլիսա, ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է Սպիտակ եկեղեցի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը մարզկենտրոն Գավառ քաղաքից հեռու է 86 կմ դեպի հարավ-արևելք։ Ծովի մակերևույթից բարձր է 2050 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհ ՀՀ ՊՆ N զորամասում (2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում 16-18-րդ դարերի եկեղեցուց բացի կան նաև սուրբ Աստվածածին եկեղեցին (1618-1621) և «Արիստակես քահանայի» խաչքարը (1658 թ.)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ազատի մշտական բնակչությունը կազմել է 101, առկա բնակչությունը՝ 82 մարդ[2]։ Մինչև 1989 թ. եղել է ադրբեջանաբնակ[3][4]։

Ազատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1873 263 մարդ [5]
1897 389 մարդ [6]
1926 252 մարդ [5]
1959 276 մարդ [6]
1979 448 մարդ [6]
1989 300 մարդ [6]
2001 165 մարդ [6]
2011 101 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ և անասնաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 39
  5. 5,0 5,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.