Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի շրջափակում
Մաս Արցախյան հակամարտություն
Azerbaijani protesters during the 2022 blockade of the Lachin corridor 02.jpg
Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ին շրջափակել են Բերձորի միջանցքը
Ամսաթիվ2022, դեկտեմբերի 12-ից (1 ամիս, 2 շաբաթ և 4 օր)
ՎայրԱրցախ Բերձորի միջանցք, Արցախ
39°45′07″ հս․ լ. 46°43′41″ ավ. ե.HGЯO
ՊատճառԲնապահպանական (Ադրբեջանի պնդմամբ)
Էթնիկ զտումներ (հայկական կողմի պնդմամբ)[1][2]
Կարգավիճակընթացող
Հակամարտող կողմեր
Ադրբեջան Ադրբեջան Բնապահպան ակտիվիստներ (Ադրբեջանի պնդմամբ),
ներքին զորքեր,
ոստիկանական ուժեր
Ռուսաստան ՌԴ ՊՆ խաղաղապահ զորքեր
Ղեկավարներ
չկա հայտարարված ղեկավար
Անդրեյ Վոլկով
Թվաքանակ
700-800 ակտիվիստ
1960 ՌԴ խաղաղապահ
120'000 անձ (շրջափակման մեջ)
Կորուստներ
-
-
1 մահ (բուժօգնության կարիք ունեցող)[3]

Արցախի Հանրապետության շրջափակում, ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, Շուշի - Քարին տակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ առաքելություն ստանձնած զորքերի պատասխանատվության գոտում։ Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության հատվածը շրջափակելու գործողություններն իրականացնող ադրբեջանցիները ներկայանում են որպես բնապահպաններ[4][5][6], թեև այդ պնդումների իսկությունը քննության է ենթարկվում, քանի որ նրանք գործնականում չեն զբաղվել բնապահպանությամբ, այլ աշխատում են Ադրբեջանի պետական մարմիններում[7][8], իսկ շրջափակման ժամանակ ցուցադրում են էթնոազգայնական խորհրդանիշներ և կարգախոսներ[9][10]։ Շրջափակման այս գործողությունը որպես «բողոքի» ակցիա անոմալ է այնքանով, որքանով հավաքների ազատությունը Ադրբեջանում ազատ իրացվող իրավունք չէ, որտեղ իշխանություններն արագ ցրում են բողոքի ինքնաբուխ ցույցերը[11][12][13][14][15]։

Արցախի պաշտոնյաներն առաջարկել են որպես լուծում ներգրավել միջազգային բնապահպանական փորձագետների[16][17], սակայն ադրբեջանցի պաշտոնյաները հրաժարվում են շփվել Արցախի ներկայացուցիչների հետ[18] և պահանջում են ադրբեջանցի տեսուչների մուտքը՝ որպես շրջափակումը վերացնելու պայման[19]։ Շրջափակման առաջին օրերին Ադրբեջանը խափանել էր նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը[20], որը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին[21]։

Մի քանի երկրներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքագետներ դատապարտել են շրջափակումը կամ ակնարկել, որ Ադրբեջանը միտումնավոր կազմակերպում է ճգնաժամը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հայերի հետ իր շարունակական հակամարտության մի մաս[22][18]։ Շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ շրջափակումը համարում են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագրի խախտում, որը նախատեսում է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց և բեռների անվտանգությունը[23][18]։

Շրջափակման հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, դադարեցվել է պարենի, վառելիքի և դողորայքի կանոնավոր մատակարարումները, առաջացել է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների պակասուրդ, այդ թվում մանկական սննդամթերքի և որոշ ջերմիջեցնող դեղերի[24][25]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Բերձորի մարդասիրական միջանցքը շարունակում է մնալ Արցախ մտնող և դուրս եկող միակ տրանսպորտային երթուղին, այն հաճախ անվանում են կարևոր «կյանքի ճանապարհ» Արցախի բնակիչների համար[26][27][28][29]։ 2017 թվականին կառուցվել է Արցախի և Հայաստանի միջև երկրորդ մայրուղին (Վարդենիս – Մարտակերտ մայրուղի), սակայն այդ այլընտրանքային երթուղին չի գործել այն պահից ի վեր, երբ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառի շրջանը[30]։ Դեպի Արցախ և Արցախից կանոնավոր օդային տարանցում գոյություն չունի այն պահից ի վեր, երբ Ստեփանակերտի օդանավակայանը փակվեց 1990 թվականին[31]։

2022 թվականի այս շրջափակումը Արցախի ամբողջական շրջափակման երկրորդ խոշոր դեպքն է։ Առաջին շրջափակումը տևեց 4 տարի (1988թ. օգոստոսից մինչև 1992թ. մայիս)։ 1991–1992 թվականների ձմռանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը շրջափակման մեջ էր ադրբեջանական զինուժի կողմից և քաղաքի բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ միտումնավոր ռմբակոծվեցին հրետանու և ավիացիայի կողմից։ Շրջափակման ժամանակ Ստեփանակերտի և հարակից հայկական քաղաքների ու գյուղերի ռմբակոծությունները համատարած ավերածությունների պատճառ դարձան[32]։

Արցախի շրջափակման երկրորդ դեպքը տեղի ունեցավ 2022 թվականին։ 2022 թվականի նոյեմբերին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան Eurasianet-ին տված հարցազրույցում ասել է. «Ինչ կլինի, եթե մենք Լաչինի մուտքի մոտ սահմանային անցակետ հաստատենք և ամբողջ գործընթացն ավարտենք։ Ինչպես կարող եք շնչել առանց օդի»[33]։ 2022 թվականի շրջափակման մեկնարկից երկու շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է կեղծ արդարացումներ հորինել Բերձորի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակման, ինչպես նաև նրանց ցեղասպանության և տեղահանման համար[34]։

Հումանիտար ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարմիր խաչի» մեքենան, որի ուղեկցությամբ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդին Բերձորի միջանցքով տեղափոխում են Հայաստան

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է մնալ անհնար[35]։

Շրջափակման ժամանակ դատարկ մթերային խանութները Ստեփանակերտում

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ դեկտեմբերի 12-ի գիշերը Արցախ-Հայաստան ճանապարհը փակելու պատճառով 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա  ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխաներ[36]

«Նրանք զրկվել են իրենց ընտանիքների հետ միանալու իրավունքից, այսինքն՝ կտրված են իրենց ընտանիքներից»։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները։ Անհնարին է դարձել դեպի այդ համայնքներ սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։ Արցախի պետական նախարարը հայտնել է, որ դեկտեմբերի 14-ից վառելիքի խնայողության նպատակով չեն աշխատի Արցախի այն կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս[37]։

Դեկտեմբերի 14-ից Արցախի բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները[38]։

Դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային[39]։

Հունվարի 10-ին Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ հանրապետության ողջ տարածքում կլինեն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ, որի պատճառը Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վթարն է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Էլեկտրական մալուխների վնասումը հաջորդել է դեկտեմբերի 13-ից 16-ը գազի մատակարարման երկօրյա դադարեցմանը[40]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության շրջափակման դեմ բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։

Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին[41]։ 4 ժամ ճանապարհը փակ պահելուց հետո այն բացվեց, սակայն Բաքուն հայտնեց, որ մասնագետներ է ուղարկում ռուս խաղաղապահների տեղակայման վայր[42]։

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը և բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը համատեղ հայտարություն տարածեցին, ըստ որի Ադրբեջանը բնապահպանական դիտարկումներ է սկսում Արցախի Հանրապետության տարածքում[43]։ Նույն օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մտնել Կաշենի հանքավայր, սակայն հանքավայրի անվտանգության աշխատակիցները դա թույլ չեն տվել[44]։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ժամը 10։30-ի հատվածում իրենց բնապահպանների համարող մի խումբ ադրբեջանցիներ Շուշի քաղաքի հատվածում փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը[45]։ Որոշ ժամանակ անց վերջիններս ճանապարհի մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ ակցիան անցկացնում են բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները՝ դժգոհելով, որ նախորդ օրը իրենց հնարավորություն չի տրվել դիտարկում անցկացնել Արցախի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Նրանք հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ[46]։

Դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնացել է, որ եթե իրենց թույլ չտրվի մուտք գործել Արցախի հանքավայրեր, ապա Ադրբեջանը կարող է հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը[47]։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր է տեղափոխել ճանապարհի փակ հատվածը[48]։

Դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ բրիտանական «Anglo-Asian Mining» ընկերությունը դիմել է ՄԱԿ-ին, ԱՄՆ պետքարտուղարությանը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանը և Եվրամիությանը՝ խնդրելով ապահովել Արցախում գտնվող մի շարք օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը և իրենց ֆիզիկական մուտք Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերեր ու հարակից տարածքներ։ «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արցախում գտնվող այդ հանքավայրերի շահագործման իրավունքը Ադրբեջանի իշխանությունները 25 տարի առաջ վաճառել են Anglo-Asian Mining-ին[49]։ Չնայած այդ հանգամանքին, Դրմբոնի պղինձ-ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման իրավունքը պատկանում է «Վալլեքս գրուպին», որն այն ձեռք է բերել Արցախի կառավարության հետ ստորագրած պայմանագրով[50]։

Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 23-ի երեկոյան քայլերթով մոտեցել են Շուշիի մուտքի մոտ տեղակայված ռուս խաղաղապահների անցակետին, որից ոչ հեռու ադրբեջանցիները փակել են Բերձորի միջանցքը։ Արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել խաղաղապահների հրամանատարներից մեկին և հիշեցրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմը պարտավորվել է ապահովել միջանցքի երկայնքով անվտանգ տեղաշարժը։ Արցախի բնակիչները խաղաղապահներին կոչ են արել ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»[51]։

Դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Արցախից Հայաստան են տեղափոխել 4 ամսական ծանր վիճակում գտնվող երեխային[52]։ ԿԽՄԿ մեքենաները, որոնք Հայաստան են մեկնել երեխային տեղափոխելու համար, Արցախ են վերադարձել դեղորայքով։

Դատական հայցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների եվրոպական դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի այն պարտավորեցնի Ադրբեջանին ապաշրջափակել Բերձորի միջանցքը։ ՄԻԵԴ-ի տվյալներով՝ Ադրբեջանը պետք է կատարի պահանջը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը[53]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Ադրբեջանին պարտավորեցնելով բացել Լաչինի միջանցքը[54]։

Արդարադատության միջազգային դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով[55]։

Շրջափակման իսկությունը՝ որպես «բնապահպանական բողոք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե որքանով են շրջափակման մեջ ներքաշված անձինք իրական էկոակտիվիստներ, քննության է ենթակա[4]։ Շատ երկրներ և կազմակերպություններ ակնարկել կամ հայտարարել են, որ շրջափակումը միտումնավոր կազմակերպվում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Ըստ Eurasianet-ի՝ «շատ ապացույցներ» կան, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության մասնակցությունը շրջափակմանը, ինչպես օրինակ այն փաստը, որ ցուցարարներից ոմանք աշխատում են պետական մարմիններում, և որ Ադրբեջանի կառավարությունը նրանց վրաններ է տրամադրել[56]։ Քննադատները նաև նշել են, որ հավաքների ազատությունը Ադրբեջանում ազատորեն իրացվող իրավունք չէ[57][58][59][60][61]։ Ցուցարարներն ու նրանց պահանջները հավանության են արժանացել նաև Ադրբեջանի և Թուրքիայի պետական պաշտոնյաների կողմից[62], Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ շրջափակման վերացման պահանջը ցուցարարների պահանջների կատարումն է[63]։

Դատելով տեսանյութերից՝ միջանցքը փակող անձանց թվում կան պետական ընկերությունների աշխատակիցներ[56], զինծառայողներ[64][65][66], և նույնիսկ Թուրքական ընկերությունների աշխատողներ[4]։ Շրջափակման մեջ ներգրավված որոշ անձինք ավտոբուսներով ներս են մտնում և դուրս են գալիս Շուշիի Խարիբուլբուլ հյուրանոցից[67]։ Արտաքինից շրջափակման գործողությունն ավելի շատ քաղաքական է թվում, քան բնապահպանական, և նկատվել են մի շարք անհամապատասխանություններ շրջափակման մեջ ներգրավված անձանց տեսանելի վերաբերմունքի և բնապահպանական մոբիլիզացիայի կողմից սովորաբար առաջ քաշվող պահանջների միջև։ Օրինակ՝ մասնակիցներից շատերը փաթաթված էին ազգային դրոշով։ Բողոքի ակցիաներին մի քանի կանայք կրում էին մորթյա վերարկուներ, ինչը լրացուցիչ հիմք է տալիս կասկածելու, որ մասնակիցները կապված են բնապահպանական շարժման հետ։ Ազգայնական կարգախոսները զբաղեցրել են բնապահպանական կարգախոսների տեղը, իսկ ցուցարարները լուսանկարվել են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանով, որը Թուրքիայում փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ բռնություն գործադրելու պատմություն ունի[68][18]։ Արձանագրվել է նաև, թե ինչպես են շրջափակման մեջ ներգրավված անձինք բղավում ադրբեջանական ռազմական վանկարկումներ՝ «լավագույն զինվորը ադրբեջանցի զինվորն է»։ Շրջափակման սկզբում շրջափակման մեջ ներգրավված անձինք բաց թողեցին սպիտակ աղավնիներ՝ խորհրդանշական կերպով ներկայացնելու խաղաղությունը ազգերի միջև. սակայն, թռչունը խեղդամահ եղավ մորթյա բաճկոնով կնոջ ձեռքում։ Խեղդված աղավնին խորհրդանիշ է դարձել շրջափակումից վրդովված հայերի համար, որոնք սոցցանցերում տեղադրում են «#WeAreThePigeon» հեշթեգերը[69]։ Արցախի բնակիչներից մեկը OC Media-ին հայտնել է. «Նրանք ասում են, որ մենք պետք է խաղաղ ապրենք միասին, բայց նրանք ցանկանում են խեղդել մեզ, ինչպես այն աղավնին, որը նրանք խեղդամահ արեցին։ Դա հուշում էր, շատերը պարզապես չհասկացան։ Նրանք պարզապես ուզում են նույնն անել մեզ հետ[70]։

Որպես բնապահպան հանդես եկող ադրբեջանցի ակտիվիստներից մեկը ադրբեջանցի զինվորական, իշխանամետ մամուլում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովն է, որն ըստ տեղեկությունների, պահեստազորի կապիտան է։ Սոցիալական ցանցերում նա լուսանկար ունի ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ, որը Հունգարիայում կացնահարել էր քնած հայ զինվորականի[71]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ ՊՆ խաղաղապահ զորախմբի զինծառայողները շրջափակման ժամանակ
Դեկտեմբերի 20-ին ցույց Երևանում՝ Բերձորի միջանցքի բացման պահանջով

Բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքական վերլուծաբաններ դատապարտել են շրջափակումը կամ ակնարկել, որ Ադրբեջանը միտումնավոր կազմակերպում է ճգնաժամը՝ որպես Արցախը վերահսկողության տակ առնելու փորձ[72][18][73]։ Քաղաքական վերլուծաբան և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ Թոմաս դե Վաալը գրում է, որ բնապահպան ակտիվիստներն «ակնհայտորեն այնտեղ են ուղարկվել Ադրբեջանի կառավարության կողմից» և համեմատելի են «Փոքրիկ կանաչ մարդկանց» հետ, որոնց Ռուսաստանը կիրառել է 2014 թվականին Ղրիմի գրավման ժամանակ[74]։ Քաղաքագետ Աղշին Քերիմովը, մեկնաբանելով շրջափակումը, կանխատեսում է, որ «գործընթացը կավարտվի Արցախի ողջ տարածքի վրա Բաքվի իշխանության հաստատմամբ»[75]։

Տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել ցեղասպանության կոլեկտիվ նախազգուշացումով. «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից բացահայտված հանցագործությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են։ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ադրբեջանական ներկայիս ագրեսիան համապատասխանում է տարածաշրջանի հայկական և այլ քրիստոնյա համայնքների էթնիկ և կրոնական զտումների երկարատև օրինաչափությանը Ադրբեջանի կառավարության, Թուրքիայի Հանրապետության, Օսմանյան կայսրության և նրանց պարտիզանների կողմից»[76]։

Ներքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջան - Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանը կապ չունի Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը փակելու հետ։ Ըստ ադրբեջանական կողմի, ճանապարհը փակել է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը[80]։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի, և Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը[81]։
  • Բրազիլիա - Բրազիլիայի դեսպան Ֆիլյոն կոչ է արել բացել երկխոսության ուղիները և հայտնել է, որ «ցանկացած խոչընդոտ վտանգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բարեկեցությունը և սպառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացին»[82]։
  • Էստոնիա Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը կարող է մարդկային լուրջ տառապանքներ առաջացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում և կործանարար ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա»[83]։
  • Իռլանդիա - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իռլանդիայի ներկայացուցիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Բերձորի միջանցքով[84]։
  • Լիտվա Լիտվայի ԱԳՆ-ն իր թվիրթերյան էջում անդրադարձել է Բերձորի միջանցքի շրջափակմանը. «Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, որը լուրջ հումանիտար հետևանքներ է բերում Լեռնային Ղարաբաղի համար։ Նման իրադարձությունները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժին, այլև խափանում են Հարավային Կովկասի ողջ խաղաղ գործընթացը»[85]։
  • Կանադա - Կանադայի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերաբացել միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը՝ հնարավոր հումանիտար ազդեցությունից խուսափելու համար։
  • Կիպրոսի Հանրապետություն - Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը[86]։
  • Հունաստան - Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով[87]։
  • Հայաստան - Հայաստան ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի[88]։
  • Մեծ Բրիտանիա - Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին մտահոգություն է հայտնել, որ Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում։ Նա նաև հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն ստանձնած բոլոր պարտավորությունները[89]։
  • Նիդերլանդներ - Նիդերլանդների ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինում[90]։
  • Նորվեգիա - Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Մոնա Ժուլը կոչ է արել Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Բերձորի միջանցքով. «Ոչ ոքի ձեռնտու չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առաջացումը... Միջազգային հանրությունը չի կարող պարզապես «փոթորիկը դիմակայելով» հույս ունենալ, որ իրավիճակը կվերանա»[91]։
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի դեսպան Գենգ Շուանգը մտահոգություն է հայտնել Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի և դրա հումանիտար ազդեցության կապակցությամբ[92]։
  • Շվեյցարիա - Շվեյցարիայի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ[93]։
  • Ռուսաստան - ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արցախի շրջափակման հետ կապված հայտարարել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնել են պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն։ Խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրներ ստեղծելը անընդունելի է»։ Նա նաև անընդունելի և անարդյունավետ է համարել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները[94]
  • Ֆրանսիա Ֆրանսիա
    • Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց պայմանների[95]։
    • Սուրբ Ծննդյան նախօրեին ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներ ու արվեստի գործիչներ Ֆիգարո օրաթերթում կոչ-հայտարություն են արել և սատարել Արցախի 120 հազար հայերին, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում, և կոչ են արել բացել Բերձորի միջանցքը[96][97]։
  • Վատիկան «Ինձ մտահոգում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։ Ինձ հատկապես անհանգստացնում է բնակչության ծանր հումանիտար վիճակը, որը կարող է վատթարանալ ձմռան ընթացքում»,— Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա աղոթքից հետո ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը[98]։

Միջազգային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՄԱԿ - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը[99]։
  • Եվրոպա - Եվրամիության արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն հայտարարել է, ԵՄ-ն կոչ է անում ապահովելու տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության[101]։
    • Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման առնչությամբ[102]։
  • Ֆրիդըմ Հաուս միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը և Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը, Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել վերականգնել տարածաշրջանի բնակիչների անխափան գազամատակարարումը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ ազատ տեղաշարժը[103]։

Հայաստանի ներքաղաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը Ազգային Ժողովում ելույթի ժամանակ հայտնել է. «Լաչինի միջանցքը կփակվի, կբացվի, գազը կանջատվի, նորից կմիացվի…Պարզապես պետք է ապրել»[104]։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք արձագանքել են Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի գործողություններին և առնվազն տարօրինակ է համարել մի շարք երկրների լռությունը[105]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմեն Գրիգորյան. «Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է»»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-20 
  2. Դեպի Հայաստան միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել մարդասիրական աղետի ու էթնիկ զտման ԼՂ-ում․ Արտակ Բեգլարյան
  3. Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկը մահացել է
  4. 4,0 4,1 4,2 «Азepбaйджaнcкиe "aктивиcты" блoкиpуют дopoгу из Кapaбaxa в Аpмeнию. Однoвpeмeннo в Кapaбaxe пpoпaл гaз» [Azerbaijani "activists" are blocking the road from Karabakh to Armenia. At the same time, gas disappeared in Karabakh]։ BBC 
  5. «Azerbaijanis again block the road to Karabakh | Eurasianet»։ eurasianet.org (անգլերեն)։ Վերցված է 19 December 2022 
  6. «Armenia, Azerbaijan tensions rise over blocked road»։ news.yahoo.com (en-US)։ 15 December 2022 
  7. «Blockade of Nagorno-Karabakh enters second day | Eurasianet»։ eurasianet.org (անգլերեն)։ Վերցված է 2022-12-26 
  8. «Nagorno-Karabakh: Azerbaijani roadblock cuts off food»։ openDemocracy (անգլերեն)։ Վերցված է 2022-12-28 
  9. «Supplies begin to run low as Nagorno-Karabakh blockade continues | Eurasianet»։ eurasianet.org (անգլերեն)։ Վերցված է 2022-12-24 
  10. «Who Are The Azerbaijani Eco-Activists?»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-24 
  11. «Inside Stepanakert As Azerbaijani Blockade Continues»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ Վերցված է 2022-12-22 
  12. «Armenia Caucus Co-Chairs Issue Statement on Escalation of Azerbaijani Humanitarian Abuses in Artsakh»։ Congressman Frank Pallone (անգլերեն)։ 2022-12-13։ Վերցված է 2022-12-24 
  13. «Blocking Of Key Nagorno-Karabakh Artery Triggers Fresh Tensions Between Armenia And Azerbaijan»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ Վերցված է 2022-12-22 
  14. Human Rights Watch (2019-12-10), «Azerbaijan: Events of 2019» (անգլերեն), English, https://www.hrw.org/world-report/2020/country-chapters/azerbaijan, վերցված է 2022-12-22 
  15. Refugees United Nations High Commissioner for։ «Refworld | Countries at the Crossroads 2006 - Azerbaijan»։ Refworld (անգլերեն)։ Վերցված է 2022-12-22 
  16. «Artsakh does not oppose mine checks by international specialists: Facts versus Azerbaijan's propaganda»։ CIVILNET (en-US)։ 2022-12-15։ Վերցված է 2022-12-28 
  17. «Artsakh's government applies for an international ecological examination of»։ armenpress.am (անգլերեն)։ Վերցված է 2022-12-29 
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Kitachayev Bashir (16 December 2022)։ «Azerbaijani roadblock cuts tens of thousands off from food, fuel and medicine»։ openDemocracy։ Վերցված է 21 December 2022 
  19. «Azerbaijan demands Karabakh mine access as condition to end protests blocking road»։ euronews (անգլերեն)։ 2022-12-28։ Վերցված է 2022-12-28 
  20. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ (2022)։ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ «ԶՐՈՒՅՑՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ» ԹԵՄԱՏԻԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ»։ Scientific Artsakh: 196–204։ ISSN 2738-2672։ doi:10.52063/25792652-2022.1.12-196 
  21. «Գազի մատակարարումը Արցախում վերականգնվել է. օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի. Ռուբեն Վարդանյան»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-18 
  22. «Supplies begin to run low as Nagorno-Karabakh blockade continues»։ Eurasianet (անգլերեն)։ 19 December 2022։ Վերցված է 19 December 2022 
  23. «EU, French Leaders Urge Baku to End Artsakh Blockade – Asbarez.com» (en-US)։ Վերցված է 2022-12-28 
  24. «Արցախում մրգի եւ բանջարեղենի խանութները կիսադատարկ են, կարտոֆիլի, կաղամբի դեֆիցիտ կա. գնաճ է նկատվում»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-18 
  25. «Արցախում ջերմիջեցնող որոշ դեղեր չկան, մանկական կերի ու տակդիրի դեֆիցիտ կա (տեսանյութ)»։ www.7or.am։ Վերցված է 2022-12-18 
  26. «Azerbaijan: Nagorno-Karabakh Lifeline Road Blocked»։ Human Rights Watch (անգլերեն)։ 2022-12-21։ Վերցված է 2022-12-23 
  27. Kolstø Pål, Blakkisrud Helge (2008-05-01)։ «Living with Non-recognition: State- and Nation-building in South Caucasian Quasi-states»։ Europe-Asia Studies 60 (3): 483–509, 14։ ISSN 0966-8136։ doi:10.1080/09668130801948158 
  28. «Fears of civilian exodus rise as Azerbaijan advances in Karabakh | Eurasianet»։ eurasianet.org (անգլերեն)։ Վերցված է 2022-12-23 
  29. Kolosov Vladimir A., Zotova Maria V. (2020-03-31)։ «Multiple borders of Nagorno-Karabakh»։ GEOGRAPHY, ENVIRONMENT, SUSTAINABILITY (անգլերեն) 13 (1): 84–91։ ISSN 2542-1565։ doi:10.24057/2071-9388-2020-04 
  30. «Millions of Dollars of Infrastructure Lost in the Karabakh War»։ CIVILNET (en-US)։ 2020-12-08։ Վերցված է 2022-12-23 
  31. Kolstø Pål, Blakkisrud Helge (2008-05-01)։ «Living with Non-recognition: State- and Nation-building in South Caucasian Quasi-states»։ Europe-Asia Studies 60 (3): 483–509, 14։ ISSN 0966-8136։ doi:10.1080/09668130801948158 
  32. "Azeri jets bomb capital of enclave," The Daily Telegraph, 23 August 1992.
  33. «Fears for new Nagorno-Karabakh crisis as Azerbaijan threatens key road link | Eurasianet»։ eurasianet.org (անգլերեն)։ Վերցված է 2022-12-26 
  34. «Armenia's PM suspects Baku plotting to block Lachin corridor, blockade Karabakh»։ TASS։ Վերցված է 2022-12-25 
  35. «Արցախի ԱՆ-ն ահազանգում է՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-13 
  36. «Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան»։ infocom.am (անգլերեն)։ Վերցված է 2022-12-13 
  37. Author (2022-12-14)։ «Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2022-12-14 
  38. «Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները»։ CIVILNET (hy-AM)։ 2022-12-14։ Վերցված է 2022-12-14 
  39. «Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային»։ infocom.am (անգլերեն)։ Վերցված է 2022-12-24 
  40. «Արցախում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2023-01-11 
  41. «Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-13 
  42. «Բաքուն պնդում է, թե մասնագետներ էր ուղարկել ռուս խաղաղապահների տեղակայման վայր»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-13 
  43. «Բաքուն հայտարարում է, թե Արցախում «բնապահպանական դիտարկումներ է սկսում»»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-13 
  44. «Ադրբեջանցիները փորձել են մտնել Մարտակերտի Կաշենի հանքավայր, անվտանգությունը չի թույլատրել. Տիգրան Պետրոսյան»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-13 
  45. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-13 
  46. «Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, վրաններ տեղադրել»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-13 
  47. «Բաքվից արդեն սպառնում են հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը, եթե Արցախի իշխանությունները թույլ չտան նրանց մտնել հանք. Տաթևիկ Հայրապետյան» 
  48. «Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր՝ «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»»։ infocom.am (անգլերեն)։ Վերցված է 2022-12-13 
  49. «Anglo-Asian Mining-ն աջակցություն է խնդրում ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և ԵՄ-ից»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-20 
  50. ««Վալլեքս գրուպը» Ղարաբաղում նոր հանք կշահագործի»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-20 
  51. «Кapaбaxцы выpaзили oднoму из poccийcкиx кoмaндиpoв cвoe нeдoвoльcтвo, пoтpeбoвaв oткpыть дopoгу»։ azatutyun։ 2022-12-23։ Վերցված է 2022-12-23 
  52. «Пpeдcтaвитeли МККК пepeвoзят 4-мecячнoгo peбeнкa из Кapaбaxa в Аpмeнию - Амaтуни»։ Sputnik Аpмeния։ 2022-12-23։ Վերցված է 2022-12-23 
  53. «Азepбaйджaн вoзoбнoвил пoдaчу гaзa в Нaгopный Кapaбax»։ Кoммepcaнтъ։ 16 дeкaбpя 2022։ Վերցված է 16 дeкaбpя 2022 
  54. «Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է բացել Լաչինի միջանցքը»։ CIVILNET (hy-AM)։ 2022-12-21։ Վերցված է 2022-12-21 
  55. «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2022-12-30 
  56. 56,0 56,1 «Azerbaijanis again block the road to Karabakh | Eurasianet»։ eurasianet.org (անգլերեն)։ Վերցված է 2023-01-07 
  57. «Inside Stepanakert As Azerbaijani Blockade Continues»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ Վերցված է 2022-12-22 
  58. «Armenia Caucus Co-Chairs Issue Statement on Escalation of Azerbaijani Humanitarian Abuses in Artsakh»։ Congressman Frank Pallone (անգլերեն)։ 2022-12-13։ Վերցված է 2022-12-24 
  59. «Blocking Of Key Nagorno-Karabakh Artery Triggers Fresh Tensions Between Armenia And Azerbaijan»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ Վերցված է 2022-12-22 
  60. Human Rights Watch (2019-12-10), «Azerbaijan: Events of 2019» (անգլերեն), English, https://www.hrw.org/world-report/2020/country-chapters/azerbaijan, վերցված է 2022-12-22 
  61. Refugees United Nations High Commissioner for։ «Refworld | Countries at the Crossroads 2006 - Azerbaijan»։ Refworld (անգլերեն)։ Վերցված է 2022-12-22 
  62. «Recent Developments Regarding Protest Along Lachin Corridor»։ caucasuswatch.de (գերմաներեն)։ 26 December 2022։ Վերցված է 2022-12-28 
  63. Reuters (2022-12-27)։ «Azerbaijan demands Karabakh mine access as condition to end protests blocking road»։ Reuters (անգլերեն)։ Վերցված է 2023-01-09 
  64. Mnatsakanyan Anzhela (2023-01-09)։ «Do Human Rights Matter?»։ Modern Diplomacy (en-US)։ Վերցված է 2023-01-09 
  65. Инфopмaтop (2023-01-09)։ «Очepeднoй "экo-aктивиcт" oкaзaлcя вoeннocлужaщим ВС Азepбaйджaнa»։ Инфoтeкa 24 (ru-RU)։ Վերցված է 2023-01-09 
  66. «Artsakh Blockade Nearing 1 Month, Shortages Widespread»։ Atlas News (en-US)։ 2023-01-09։ Վերցված է 2023-01-10 
  67. Mnatsakanyan Anzhela (2023-01-09)։ «Do Human Rights Matter?»։ Modern Diplomacy (en-US)։ Վերցված է 2023-01-09 
  68. «Supplies begin to run low as Nagorno-Karabakh blockade continues»։ Eurasianet (անգլերեն)։ 19 December 2022։ Վերցված է 19 December 2022 
  69. «Pundits say unblocking the Lachin Corridor is the only way to avoid humanitarian crisis»։ Global Voices (անգլերեն)։ 2022-12-23։ Վերցված է 2023-01-08 
  70. «Nagorno-Karabakh under siege»։ OC Media (en-US)։ Վերցված է 2023-01-08 
  71. «Ովքեր են ադրբեջանցի էկոակտիվիստները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-14 
  72. «Genocide Warning: Nagorno Karabakh»։ 120,000 people are under siege. (en-US)։ Վերցված է 2022-12-28 
  73. December 29 Uzay Bulut on, 2022 (2022-12-30)։ «Azerbaijan & Turkey's Ominous Assault against Armenians»։ Providence (en-US)։ Վերցված է 2022-12-31 
  74. Gavin Gabriel (2022-12-13)։ «Nagorno-Karabakh: protestors cause crisis in Russia's backyard»։ Reaction (en-GB)։ Վերցված է 2022-12-27 
  75. Ahmedbeyli Samira (2022-12-12)։ «"Azerbaijan is gradually moving towards Khankendi." Opinion from Baku»։ English Jamnews (en-US)։ Վերցված է 2022-12-27 
  76. «Genocide Warning: Nagorno Karabakh»։ 120,000 people are under siege. (en-US)։ Վերցված է 2022-12-28 
  77. «Karabakh President: We are convinced that Russian peacekeepers will use all mechanisms»։ news.am (անգլերեն)։ Վերցված է 2022-12-27 
  78. «Azerbaijan’s behavior an unprecedented challenge, Artsakh’s President says»։ Public Radio of Armenia (en-US)։ Վերցված է 2022-12-27 
  79. «Aggressive behavior of Azerbaijan, through which it terrorizes our population, is highly unacceptable: President of Artsakh»։ www.1lurer.am (անգլերեն)։ Վերցված է 2022-12-27 
  80. «Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|»։ infocom.am (անգլերեն)։ Վերցված է 2022-12-14 
  81. «ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2022-12-13 
  82. «Despite ‘Glimmer of Hope’ in Armenia, Azerbaijan Conflict, Escalating Tensions Threaten to Derail Fragile Progress, Senior Official Tells Security Council»։ press.un.org։ Վերցված է 2023-01-03 
  83. «https://twitter.com/mfaestonia/status/1604102860765110272»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2022-12-18 
  84. «Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-21 
  85. «https://twitter.com/lithuaniamfa/status/1603745059626573826»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2022-12-18 
  86. «Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը» 
  87. «Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»։ artsakhpress.am։ Վերցված է 2022-12-17 
  88. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ»։ www.mfa.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-13 
  89. «Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խափանումը լուրջ հումանիտար ռիսկեր են պարունակում. Բրիտանիայի նախարար»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-15 
  90. «Նիդերլանդները Ադրբեջանին կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինում»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-17 
  91. «Despite 'Glimmer of Hope' in Armenia, Azerbaijan Conflict, Escalating Tensions Threaten to Derail Fragile Progress, Senior Official Tells Security Council»։ press.un.org։ Վերցված է 2022-12-22 
  92. «China says disputes surrounding the Lachin Corridor should be resolved through dialogue»։ Public Radio of Armenia (en-US)։ Վերցված է 2022-12-27 
  93. «Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի. Շվեյցարիայի ԱԳՆ»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2023-01-19 
  94. «Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ․ Մարիա Զախարովա»։ infocom.am (անգլերեն)։ Վերցված է 2022-12-15 
  95. «Փարիզը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց պայմանների»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-12-14 
  96. ««Հարկավոր է փրկել 120 000 արցախահայերին». ֆրանսիացի մտավորականների կոչը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-24 
  97. ««Il faut sauver les 120.000 Arméniens d'Artsakh !»»։ LEFIGARO (ֆրանսերեն)։ 2022-12-23։ Վերցված է 2022-12-24 
  98. «Հռոմի պապը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով»։ Radar.am։ Վերցված է 2022-12-18 
  99. Արմենիա Sputnik (20221215T0904+0400)։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2022-12-15 
  100. «Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ․ Միրզոյանի ելույթը ՄԱԿ ԱԽ-ում»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2022-12-15 
  101. «ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի դեպքերով. Ստանո | Aliq Media Armenia»։ Aliq Media Armenia |։ 2022-12-13։ Վերցված է 2022-12-14 
  102. «ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2023-01-19 
  103. Аpмeния Рecпубликa (2022-12-15)։ «Азepбaйджaн дoлжeн пpeкpaтить блoкaду Лaчинcкoгo кopидopa: «Freedom House»»։ Гaзeтa Рecпубликa Аpмeния (ru-RU)։ Վերցված է 2022-12-18 
  104. ««Լաչինի միջանցքը կփակվի, կբացվի, գազը կանջատվի, նորից կմիացվի…Պարզապես պետք է ապրել». Անդրանիկ Քոչարյան» 
  105. Արմենիա Sputnik (20221215T1136+0400)։ «Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը` Լաչինի իրավիճակի մասին»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2022-12-15