Գերմանացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանացիներ
կենտրոնից
Ընդհանուր քանակ

150 000 000

Բնակեցում
Գերմանիա Գերմանիա 83 635 410 (2020) [1]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 46 882 727 (2012) [2]
Բրազիլիա Բրազիլիա 12 000 000 (2000) [3]
Կանադա Կանադա 3 203 330 (2011) [4]
Արգենտինա Արգենտինա 3 200 000 (2007) [5]
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 1 200 000 (2009) [6]
Ֆրանսիա Ֆրանսիա 1 000 000 (2010) [7]
Ավստրալիա Ավստրալիա 898 700 (2011) [8]
Չիլի Չիլի 500 000 (2011) [9]
Ռուսաստան Ռուսաստան 402 000 (2011)
Լեզու(ներ)
Գերմաներեն
Հավատք(ներ)
Բողոքական և կաթոլիկ քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Ավստրիացիներ

Գերմանացիներ, (ինքնանվանումը՝ Deutsche), ազգ, Գերմանիայի հիմնական բնակչությունը։ Լեզուն գերմաներենն է, կրոնը՝ հիմնականում բողոքական քրիստոնեություն։ Գերմաներենը պաշտոնական լեզու է ոչ միայն Գերմանիայում, այլև՝ Ավստրիայում և Շվեյցարիայում։

Գերմանական ժողովուրդը կազմավորվել է ֆրանկներից, սաքսերից, ալեմաններից, թյուրինգներից, ցեղային այլ միավորումներից։ Ավատատիրական մասնատվածության և տնտեսական ընդհանրության բացակայության հետևանքով մինչև 19-րդ դարը չի եղել գերմանացիների ազգային և պետական միասնություն։ Բայց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Գերմանիան արդեն քաղաքական և տնտեսական կուռ միավոր էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949 թվականին, Գերմանիան բաժանվել էր 3 մասի (ԳՖՀ, ԳԴՀ և Արևմտյան Բեռլին), որոնց սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումն ընթացավ տարբեր ուղիներով։ 1989 թվականին Գերմանիան վերամիավորվեց։

Հայկական որոշ հին աղբյուրներում գերմանացիներին հաճախ անվանում են ալմաններ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս վարկածներ են առաջ քաշվում այն մասին, որ առավել հավանականությամբ նախագերմանական ցեղերի ձևավորումն ի սկզբանե սկսվել է՝ Սև ծովի հյուսիսային շրջաններից, մինչև Դանուբ գետի ավազանն ընկած տարածքներում (սկյութական ցեղերի հետ սերտ շփումների պայմաններում), որից հետո սկսվել է հիմանկանում ուգրո-ֆիննական և կելտական ցեղերով բնակեցված՝ Սկանդինավյան, Բրիտանական և Հյուսիս Եվրոպական այլ տարածքների վերաբնակեցումը նախագերմանական (գերմանո - անգլոսաքսոնական) ցեղերով։

Ընդունված է նախագերմանական (կամ սկզբնական, երբեմն անվանում են արևելյան) ցեղերի շարքին դասել Գոթերին /Վեստգոթեր և Օստգոթեր ճյուղավորումներով/, Վանդալներին /Վարյագներ ճյուղավորմամբ/, որոնք իրենց դրացի սկյութական ծագմամբ Ալանների /երբեմն հիշատակվում են Ալեմաններ անվանաձևով/ հետ միասին ներթափանցեցին Իսպանիա՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկա, և Բուրգունդներին (Визaнтийcкий иcтopик Пpoкoпий Кecapийcкий oбщaлcя c вocтoчными гepмaнцaми и cooбщил cлeдующиe cвeдeния пo иx paннeй иcтopии: «Вaндaлы пpeждe жили oкoлo Мeoтиды [Азoвcкoгo мopя]. Стpaдaя oт гoлoдa, oни нaпpaвилиcь к фpaнкaм, и к peкe Рeйну, пpиcoeдинив к ceбe гoтcкиe плeмeнa и aлaнoв /aлeмaннoв/»);

Ենթադրվում է, որ այս ցեղերի նախասկիզբ կարող էին հանդիսանալ Արևելյան Եվրոպայի հարավային շրջաններում սփռված Կիմերական ցեղերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энгeльc Փ․, К иcтopии дpeвниx гepмaнцeв
  • Мapкc К․, Энгeльc Ф․, Сoч․, 2 изд․, т․ 19
  • Кoлecницкий Н․, Об этничecкoм и гocудapcтвeннoм paзвитии cpeд–нeвeкoвoй Гepмaнии, в cб․։ Сpeдниe вeкa, в․ 23, М․, 1963․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 41 CC BY-SA icon 80x15.png