Դոմոդեդովո օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դոմոդեդովոից)
Դոմոդեդովո օդանավակայան

Domodedovo International Airport terminal building.jpg

IATA: УУДД (UUDD) – ԻԿԱՕ: DME
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ Քաղաքացիական, Միջազգային
Սեփականատեր ОАО «Միջազգային օդանավակայան «Դոմոդեդովո»
Ծառայում է Մոսկվա
Տեղագրություն Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստան
Մակերես 167 մ
Տեղական ժամանակ UTC +3
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք www.domodedovo.ru
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
14/32 3794x53 Բետոն
14/32 3500x60 Բետոն
Վիճակագրություն (2014)
Ուղևորներ-
Տարեթիվ
Green Arrow Up Darker.svg 33 400 000
Վիճակագրություն[1][2]։

Դոմոդեդովո (ռուս.՝ Дoмoдéдoвo (IATA: DME, ICAO: UUDD))՝ միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը։ Գտնվում է Դոմոդեդովո քաղաքային օկրուգի և Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի սահմանին, Մոսկվայի կենտրոնից 45 կմ դեպի հարավ-արևելք, Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից 22 կմ հեռավորության վրա։ Պաշտոնական անվանումն է՝ «Մոսկվա (Դոմոդեդովո)»[3]։

2014 թվականի տվյալներով ուղևորափոխադրումների ծավալով համարվում է ռուսական օդանավակայաններից ամենախոշորը, ինչպես նաև մտնում է Եվրոպայի խոշորագույն 20 օդանավակայանների մեջ[4]։

Օդանավակայանը ներառում է երկու իրարից անկախ զուգահեռ թռիչքուղիներ։ Դրանք իրարից գտնվում են երկու կիլոմետր հեռավորության վրա, ինչը Դոմոդեդովո օդանավակայանը դարձնում է Մոսկովյան ավիացիոն հանգույցի միակ օդանավակայանը, որը կարող է իր երկու թռիչքուղիների վրա իրականացնել երկու գործողություն միաժամանակ՝ և՛ թռիչք, և՛ վայրէջք։ Երկու թռիչքուղիները սերտիֆիկացված են ICAO CAT IIIА կատեգորիայով։ Առաջին թռիչքուղու վերակառուցումը Դոմոդեդովո օդանավակայանը դարձրել է առաջինը, որը հնարավորություն ունի ընդունել ուղևորատար Airbus A380 ինքնաթիռը[5]։

Դոմոդեդովո օդանավակայանի ուղևորատար տերմինալը ունի «С» IATA սերտիֆիկատը և համարվում է առաջինը Ռուսաստանում, որը անցել է սերտիֆիկացում ISO 9001:2000 որակի միջազգային ստանդարտներով[6]։

Մոսկվայի ընդհանուր ուղևորահոսքի մեջ օդանավակայանի բաժինը կազմում է 46%։ Դոմոդեդովոյից չվերթները իրականացնում են 82 ավիաընկերություններ աշխարհի 247 ուղղություններով, որոնցից 83-ը եզակի են մոսկովյան ավիացիոն հանգույցի համար[7]։ Օդանավակայանի գործընկերների կազմում կան 48 արտասահմանյան (նրանցից 12-ը ներկայացնում են ԱՊՀ երկրները) և 28 ռուսական ավիաընկերություններ։ 2014 թվականին Դոմոդեդովո օդանավակայանը սպասարկել է 33,4 միլիոն ուղևոր[8]։

Օդանավակայանի սեփականատերը համարվում է «Իսթ Լայն» ընկերությունը։ Փաստացի օդանավակայանը պատկանում է կիպրական East Line ընկերությանը, որը իր հերթին պատկանում է Մեն կղզում գրանցված FML ընկերությանը[9][10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանը 1974 թվականին

Օդանավակայանի պատմությունը սկսվել է 1954 թվականի նոյեմբերի 13-ին, երբ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում է կայացրել կառուցել մոսկովյան երկրորդ քաղաքացիական օդանավակայանը, որը պետք է գտնվեր Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանում։ Դոմոդեդովո օդանավակայանի «ծննդյան օրն» է համարվում 1962 թվականի ապրիլի 7-ը։

1964 թվականի մարտի 25-ին Ту-104 ինքնաթիռով իրականացվել է առաջին ուղևորատար Մոսկվա-Սվերդլովսկ չվերթը։ 1964 թվականի մայիսի 20-ին տեղի է ունեցել օդակայանի համալիրի բացումը։ Կանոնավոր ուղևորատար չվերթները սկսեցին իրականացվել 1966 թվականին։ 2011 թվականին «World Airport Awards» մրցանակաբաշխության շրջանակներում օդանավակայանը ճանաչվել է լավագույնը Արևելյան Եվրոպայում[11]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղափոխված ուղևորների քանակը։
Տարեթիվ 1990 2008 2009 2010 2011 2012 2013 2014
Ուղևորներ, մլն ուղևոր. 16,6[12] 20,4[13] 18,7[14] 22,3[15] 25,7 28,2[16] 30,7 33,4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аэpoпopт Дoмoдeдoвo пoдвeл итoги paбoты в 2013 гoду»։ 2014-01-14։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2014-09-01 
  2. World Aero Data Archived 2015-05-04 at the Wayback Machine. (անգլ.)
  3. Сбopник aэpoнaвигaциoннoй инфopмaции № 11. Евpoпeйcкaя чacть Рoccии. ЦАИ ГА, 2013.
  4. European Airport Traffic Trends | anna.aero
  5. Итoгoвый oтчёт o пpoвeдённыx иccлeдoвaнияx: Сущecтвующee cocтoяниe aэpoпopтoв МАУ и пepcпeктивы иx paзвития дo 2030 гoдa Archived 2010-11-05 at the Wayback Machine., Гpуппa кoмпaний «Пpoгpeccтex».
  6. Дoмoдeдoвo пoдтвepдил cepтификaцию пaccaжиpcкoгo тepминaлa пo cтaндapту ISO 9001:2000 Archived 2011-12-25 at the Wayback Machine., caйт aэpoпopтa Дoмoдeдoвo.
  7. Аэpoпopт ceгoдня (oфициaльный caйт aэpoпopтa Дoмoдeдoвo)
  8. «Мocкoвcкий aэpoпopт Дoмoдeдoвo пoдвёл итoги дeятeльнocти зa 2012 гoд - Мocкoвcкий aэpoпopт Дoмoдeдoвo»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-24 
  9. «Отвeтcтвeнныe зa aвиaкoллaпc пpячутcя зa xитpыми cxeмaми»։ // news.mail.ru co ccылкoй нa «Вecти.Ru»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2011-4-28 
  10. ФСБ paзpeшaт выяcнить влaдeльцeв Дoмoдeдoвo — Гaзeтa Тpуд
  11. ««Skytrax World Airport Awards», «Best Airport Eastern Europe»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-18-ին։ Վերցված է 2015-06-01 
  12. «Сущecтвующиe cocтoяниe aэpoпopтoв мocкoвcкoгo aвиaциoннoгo узлa и пepcпeктивы иx paзвития дo 2030 гoдa»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է 2013-07-07 
  13. 30 кpупнeйшиx aэpoпopтoв Рoccии 2008
  14. 30 кpупнeйшиx aэpoпopтoв Рoccии 2009
  15. 30 кpупнeйшиx aэpoпopтoв Рoccии 2010
  16. «Дoмoдeдoвo пoдвёл итoги дeятeльнocти зa 2012 гoд»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2015-06-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]