Լիպարիտ Սարգսյան
Լիպարիտ Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 5, 1938 |
Ծննդավայր | Վահագնի, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Վախճանվել է | հունվարի 6, 2023[1] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1962) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Լիպարիտ Սարգսյան Վիքիդարանում | |
![]() |
Լիպարիտ Տիգրանի Սարգսյան (փետրվարի 5, 1938, Վահագնի, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունվարի 6, 2023[1], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 1974 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1938 թվականի փետրվարի 5-ին ՀԽՍՀ Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ Լոռու մարզ)։ 1962 թվականին ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1963 թվականներին աշխատել է Կիրովականի միջշրջանային «Փարոս», 1963-1966 թվականներին՝ Երևանի Հայէլեկտրագործարանի «Էլեկտրամեքենաշինարար», 1966-1973 թվականներին՝ «Պիոներ կանչ» թերթերում։ Եղել է «Պիոներ» ամսագրի բաժնի վարիչ (1973-1974), պատասխանատու քարտուղար (1974-1977): 1977-1994 թվականներից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես մանկապատանեկան գրականության բաժնի ավագ խմբագիր։ Մեծերի համար լույս է ընծայել մի շարք գրքեր՝ «Մենախոսություն» (1990), «Արմատահան ծառեր» (1991), «Սիրտս քեզ եմ բացում» (1998), «Խաչված ճակատագիր» (2000), «Հող և հաց» (2003), «Ցորնաշեղջ» (2004), «Հազարադուռ աշխարհ» (2008): 1974 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ «Արմատահան ծառեր» արձակ ժողովածուի համար 1991 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակի։ 2006 թվականին «Վահեի երգը» մանկական գրքին շնորհվել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակ։ 2008 թվականին ծննդյան 70-ամյակի առթիվ արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի, մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և այլ պարգևների։ 1994 թվականից դասախոսել է Երևանի «Գալիք», Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարաններում։ Ղեկավարել է նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բողբոջներ» գրական ստուդիան։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա բազմաժանր գրող է, հեղինակ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվում են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի և մանուկ ընթերցողներին։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելառուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով։ Նրա տեքստերով գրված երգերը հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։ Լույս են տեսել Լ. Սարգսյանի «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «Ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ և հող» (1978), «Զորավոր կաղնին» (1981), «Ակոս» (1983 թ.) բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուները։ Լիպարիտ Սարգսյանի տեղծագործությունների թեման հայրենի բնությունն է, աշխատավոր մարդու և հողի բարեկամությունը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քառյակներ, Էդիթ պրինտ, 2018, 95 էջ[2]։
- Արդար ճանապարհ, Էդիթ պրինտ, 2016, 174 էջ[3]։
- Արարման խորհուրդ, (բանաստեղծություններ), Երևան, 2013։
- Հիշողության արահետներով (հուշակնարկներ, էսսեներ, գրախոսականներ), Երևան, 2010։
- Մեզ մեր հավատն է պահել։ Քառյակներ, Զանգակ-97, 2006, 118 էջ[4]։
- Մանկության արահետ, Զանգակ-97, 2004, 95 էջ[5]
- Հող և հաց (բանաստեղծություններ), Երևան, 2003[6]։
- Ցորնաշեղջ, Հայաստան, 2003, 181 էջ[7]
- Խաչված ճակատագիր, Զանգակ-97, 2000, 141 էջ[8]։
- Արմատահան ծառեր (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 1991։
- Մենախոսություն, Խորհրդային գրող, 1990, 270 էջ[9]։
- Ծույլ հավը, Արևիկ, 1988, 45 էջ[10]։
- Վահագնի (վիպակ պատանիների համար), Երևան, 1986։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոդգորեց Վ., Սպիտակ գնչուն։ Վիպակ, Երևան, «Սովետական գրող», 1980, 128 էջ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մովսես Խորենացու մեդալ, 2020[11]։
- Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ «Արդար ճանապարհ» գրքի համար, 2016[12]
- Ծննդյան 70-ամյակի և գրական վաստակի համար ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2008
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2008
- Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ, 2008
- «Արմատահան ծառեր» վիպակների և պատմվածքների ժողովածուի համար ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակ, 1992
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ [13]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը
- ↑ Սարգսյան Լիպարիտ (2018)։ Քառյակներ (հայերեն)։ Ēditʻ Print։ ISBN 9789939752143
- ↑ Սարգսյան Լիպարիտ (2016)։ Արդար ճանապարհ (հայերեն)։ Ēdit Print։ ISBN 9789939750613
- ↑ Սարգսյան Լիպարիտ Տիգրանի (2006)։ Մեզ մեր հավատն է պահել։ Քառյակներ (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789994111473
- ↑ Սարգսյան Լիպարիտ Տիգրանի (2004)։ Մանկության արահետ։ Վիպակ, պատմվածքներ (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993028758
- ↑ Սարգսյան Լիպարիտ Տիգրանի (2003)։ Հող եւ հաց։ Բանաստեղծությունների ընտրանի (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993024507
- ↑ Սարգսյան Լիպարիտ Տիգրանի (2003)։ Ցորնաշեղջ (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540019095
- ↑ Սարգսյան Լիպարիտ Տիգրանի (2000)։ Խաչված ճակատագիր (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993020905
- ↑ Սարգսյան Լիպարիտ Տիգրանի (1990)։ Մենախոսություն (հայերեն)։ Խորհրդային գրող։ ISBN 9785550004678
- ↑ Սարգսյան Լիպարիտ Տիգրանի (1988)։ Ծույլ հավը։ Բանաստեղծություններ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807700438
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020-09-21
- ↑ «Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները պարգեւատրվեցին»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-08-ին։ Վերցված է 2018-02-09
- ↑ Սարգսյան//01 հուլիսի 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 222)։ ![]() |
|
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Վահագնի գյուղում ծնվածներ
- Հունվարի 6 մահեր
- 2023 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ արձակագիրներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ մանկագիրներ
- Հայաստանի գրողների միության անդամներ