Կիոշի Յամաշիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիոշի Յամաշիտա
ճապ.՝ 山下清
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1922(1922-03-10)
ԾննդավայրNihonzutsumi, Թայթո
Մահացել էհուլիսի 12, 1971(1971-07-12) (49 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
Մասնագիտություննկարիչ
Commons-logo.svg Kiyoshi Yamashita Վիքիպահեստում

Կիոշի Յամաշիտա (ճապ.՝ 山下 清, մարտի 10, 1922(1922-03-10), Nihonzutsumi, Թայթո - հուլիսի 12, 1971(1971-07-12)) ճապոնացի նկարիչ, որը հայտնի է իր թափառումներով ամբողջ Ճապոնիայում, որի ժամանակ հաճախ կրել է անթև ներքնաշապիկ, և ստացել է «Մերկ գեներալ» մականունը[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամաշիտան ծնվել է Տոկիոյի Ասակուսա շրջանում։ Երեք տարեկանում նա ունեցել է սուր աբդոմինալ խանգարում, որը թեև կյանքին վտանգ չի սպառնացել, բայց խոսքի և որոշակի նյարդային խանգարում է առաջացրել։

Տարրական դպրոցում Յամաշիտային ծաղրել են և նա մի անգամ դանակով վիրավորել է դասընկերոջը։ Այդ պատճառով նրա ծնողները որոշել են Կիոշիին տեղափոխել Չիբա նահանգի Իչիկավա քաղաքի մտավոր հաշմանդամների Յահատա հաստատություն։ Նրա ինտելեկտի գործակից հավասար է եղել 68-ի[2]։ Հենց այստեղ նա փորձել է պատառոտված թղթի կտորներով նկարներ ստեղծել։ Յամաշիտայի տաղանդը գնահատել է հոգեկան առողջության փորձագետ Ռյուզաբուրո Շիկիբանը, որը Օսակայում կազմակերպել է Յամաշիտայի աշխատանքների ցուցահանդես, ինչը արժանացել է մեծ գովասանքի[1]։

Հաստատությունում ապրելուց հոգնած և Կայսերական ճապոնական բանակում հավաքագրման պարտադիր ֆիզիկական զննումից խուսափելու համար 1940 թվականին Յամաշիտան փախել է և սկսե է իր թափառումները Ճապոնիայում, ինչը տևել է մինչև 1954 թվականը։

21 տարեկանում Յիշոտոյին գտել են նրան ռեստորանում օգնելիս և ստիպել են հանձնել զինվորական հավաքագրման քննությունը։ Արդյունքում նրան համարել են ծառայությանը ոչ պիտանի։ Այս ժամանակաշրջանի իրադարձությունները արձանագրվել են նրա 1956 թվականին գրած «Թափառումների օրագրում», և հենց այս ժամանակաշրջանից է Յամաշիտայի ամենահայտնի լուսանկարը, որտեղ նա պատկերված է ուսապարկով՝ միայնակ ճանապարհորդելիս[1]:.

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ճանապարհորդությունների ժամանակ տեսածը պատկերելու համար Յամաշիտան օգտագործել է գունավոր թղթի պատառոտված կտորները միմյանց կպցնելով նկարելու՝ չիգիրի-ե (ճապ.՝ ちぎり絵) մեթոդը։ Նրա ամենահայտնի գործերից մի քանիսը կատարվել են այս տեխնիկայով։ Ունենալով տեսողական էյդետիկ հիշողություն՝ Յամաշիտան սովորաբար նկարել է հիշողությամբ։ Այդ պատճառով Յամաշիտային հաճախ համարում են սավանտի համախտանիշ կրող։

Հետպատերազմյան շրջանում նա հայտնի է դարձել որպես «ճապոնացի Վան Գոգ» կամ «Մերկ գեներալ», քանի որ ճամփորդությունների ժամանակ անթև ներքնաշապիկ է կրել, ինչը ճապոնացիների տեսակետից հավասար է մերկությանը և սովորություն է ունեցել մեծ քաղաքները գեներալ անվանել[3]։ 1956 թվականին Կիոշի Յամաշիտայի ցուցահանդեսը բացվել է Տոկիոյի Դայմարու խանութում, իսկ հետո ցուցադրվել է Ճապոնիայի 130 բնակավայրերում։ Նրա նկարները դիտել են ավելի քան 500,000 այցելու։ 1961 թվականի հունիսից Յամաշիտան և Շիկիբան 40-օրյա շրջագայություն են կատարել Եվրոպայում։ Այնտեղ նա նկարել է իր տեսած բազմաթիվ հայտնի վայրեր ու հուշարձաններ[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամաշիտան մահացել է 49 տարեկանում ներուղեղային արյունազեղումից[4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքները մինչ օրս բարձր գնահատականի են արժանանում ողջ Ճապոնիայում և հաճախակի ցուցահանդեսների առարկա են։ Նրա կյանքը պատկերված է 17 տարի տևող ճապոնական հեռուստատեսային՝ «Մերկ գեներալի ճամփորդական տարեգրություն» (ճապ.՝ 裸の大将放浪記) դրամայում, որը ցուցադրվել է 1980-1997 թվականներին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Япoнcкий Вaн Гoг. Худoжникa Киoши Ямaшитa знaeт кaждый япoнeц»։ Пикaбу (ռուսերեն)։ Վերցված է 2023-01-20 
  2. Нeoбыкнoвeнныe люди։ ISBN 9780060159450 
  3. Тaтьянa кeм (2021-12-18)։ «Киoши Ямaшитa. Япoнcкий Вaн Гoг»։ Пpoвeдeм вpeмя c пoльзoй (ru-RU)։ Վերցված է 2023-01-20 
  4. «画家 山下清»։ www.yamashita-kiyoshi.gr.jp։ Վերցված է 2023-01-20 
  5. «Хaдaкa нo Тaйшo Хopoки (1980) япoнcкaя дpaмa - DramaWiki»։ dramawiki.com (ռուսերեն)։ Վերցված է 2023-01-20