Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաբաթվա հոդված
HSbra2.svg

«Շաբաթվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր և ուշագրավ մի հոդված։

Նախագիծը համագործակցության հարթակ է. պետք է ոչ միայն ամեն շաբաթ նոր հոդված ընտրել, այլև՝ յուրաքանչյուր ընտրություն առիթ է հոդվածի բովանդակությունը շտկելու և համալրելու համար։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար, սակայն մինչ այդ ծանոթացի՛ր կանոնակարգին և չափանիշներին։

Նախագիծը վերահսկվում է ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում):

↱
  • ՎՊ:ՇՀ

Նախագծի ենթաէջեր

Կաղապարներ

Վերահսկող մասնակիցներ

Գարդմանահայ

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Այս շաբաթվա հոդված

- «Շաբաթվա հոդված» նախագիծ
2014.06.23. Charles Aznavour Fot Mariusz Kubik 01.jpg

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան, մայիսի 22, 1924, Փարիզի 6-րդ շրջան, Ֆրանսիա - հոկտեմբերի 1, 2018, Մուրիես, Ֆրանսիա), ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը

Ազնավուրի հայրը` Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում (Ռուսական կայսրություն), արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիթում (Օսմանյան կայսրություն), հայ վաճառականների ընտանիքում։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը...Ավելին

-
Անցած 10 շաբաթվա հոդվածները Հաջորդ 10 Շաբաթվա հոդվածները
Շաբաթ 4

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Վազգեն Սարգսյան.jpg

Վազգեն Զավենի Սարգսյան, հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, գրող, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար (1991-1992թթ․ և 1995-1999թթ․), Հայաստանի Հանրապետության վարչապետ (1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը)։ Իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը։

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ։ 1996 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում սատարել է գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ արդեն 1998 թվականին Արցախյան հարցի վերաբերյալ հակասութուններ ունենալով վերջինի հետ, ստիպեց հրաժարական տալ` օգնելով այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ։ Նա «Հանրապետական» կուսակցության հետ միավորվեց և դաշինք կնքեց Խորհրդային Հայաստանի նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ։ 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց։ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ և «դե ֆակտո» Հայաստանում որոշում ընդունող՝ վերահսկելով երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը...Ավելին

Շաբաթ 6

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Armenian Quarter, Jerusalem 008.jpg

Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמני‎, արաբ․՝ حارة الأرمن‎‎), հնագույն էթնիկ–կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կարևորագույն վայրերից մեկը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Հակոբյանց, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հոսպիտալը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կողմից։

Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնելով վերջինիս տարածքի մեկ վեցերորդը` համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը։ 2001 թվականի տվյալներով այստեղ ապրում էր 2500 հայ։

Առաջին հայ նորաբնակները հայտնվել են Երուսաղեմում, ենթադրաբար, արդեն 1-ին դարի վերջին, 4-րդ դարի սկզբին...Ավելին

Շաբաթ 3

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Վազգեն Սարգսյան.jpg

Վազգեն Զավենի Սարգսյան, հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, գրող, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար (1991-1992թթ․ և 1995-1999թթ․), Հայաստանի Հանրապետության վարչապետ (1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը)։ Իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը։

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ։ 1996 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում սատարել է գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ արդեն 1998 թվականին Արցախյան հարցի վերաբերյալ հակասութուններ ունենալով վերջինի հետ, ստիպեց հրաժարական տալ` օգնելով այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ։ Նա «Հանրապետական» կուսակցության հետ միավորվեց և դաշինք կնքեց Խորհրդային Հայաստանի նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ։ 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց։ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ և «դե ֆակտո» Հայաստանում որոշում ընդունող՝ վերահսկելով երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը...Ավելին

Շաբաթ 7

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 7, 2023 թ.

Շաբաթ 2

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Bamboo book - closed - UCR.jpg

«Պատերազմի արվեստը», չինացի ստրատեգ Սուն Ցզիին (չինարեն՝ ` 孫子兵法, փինյին` Sūnzĭ bīngfǎ) վերագրվող ամենանշանավոր հին չինական տրակտատ, որը նվիրված է ռազմական մարտավարությանը և քաղաքականությանը։ Կազված է 13 գլխից, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է պատերազմ վարելու քաղաքականությանը, տարբեր իրավիճակներին և դրանց կիրառությանը ռազմական մարտավարության և ռազմավարության մեջ։ Գրեթե 1500 տարի շարունակ այն եղել է առաջավոր աղբյուր, որը 1080 թվականին ներառվել է Սուն դինաստիայի կայսր Շենցզունի «Յոթ ռազմական դասական տեքստերի» ցանկում։ «Պատերազմի արվեստը» շարունակում է մնալ ամենաազդեցիկ մարտավարական տեքստն Արևելյան Ասիայում։ Այն մեծ ազդեցություն է ունեցել արևելյան և արևմտյան ռազմական մտածողության, գործարարական ռազմավարության և իրավական մարտավարության վրա։

Գիրքն առաջին անգամ թարգմանվել է ֆրանսերեն և հրատարակվել 1772 թվականին (վերահրատարակվել՝ 1782 թվականին) ճեզվիտ Ջան Ժոզեֆ Մարի Ամիոտի կողմից, իսկ անգլերեն մասնակի թարգմանությունը 1905 թվականին կատարվել է բրիտանացի սպա Էվերարդ Ֆերգյուսոն Քալթրոփի կողմից և կոչվել «Պատերազմի գիրք»։ Ծանոթագրություններով առաջին անգլերեն թարգմանությունը կատարվել և հրատարակվել է Լիոնել Գայլսի կողմից 1910 թվականին։ Աշխատությունը ներշնչել է բազմաթիվ ռազմական և քաղաքական գործիչների, ինչպիսիք են, օրինակ, Մաո Ցզեդունը, Վո Նգուեն Զիապը և Նորման Շվարցկոպֆը և այլք...Ավելին

Շաբաթ 8

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 8, 2023 թ.

Շաբաթ 1

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Bamboo book - closed - UCR.jpg

«Պատերազմի արվեստը», չինացի ստրատեգ Սուն Ցզիին (չինարեն՝ 孫子兵法, փինյին՝ Sūnzĭ bīngfǎ) վերագրվող ամենանշանավոր հին չինական տրակտատ, որը նվիրված է ռազմական մարտավարությանը և քաղաքականությանը։ Կազված է 13 գլխից, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է պատերազմ վարելու քաղաքականությանը, տարբեր իրավիճակներին և դրանց կիրառությանը ռազմական մարտավարության և ռազմավարության մեջ։ Գրեթե 1500 տարի շարունակ այն եղել է առաջավոր աղբյուր, որը 1080 թվականին ներառվել է Սուն դինաստիայի կայսր Շենցզունի «Յոթ ռազմական դասական տեքստերի» ցանկում։ «Պատերազմի արվեստը» շարունակում է մնալ ամենաազդեցիկ մարտավարական տեքստն Արևելյան Ասիայում։ Այն մեծ ազդեցություն է ունեցել արևելյան և արևմտյան ռազմական մտածողության, գործարարական ռազմավարության և իրավական մարտավարության վրա։

Շաբաթ 9

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 9, 2023 թ.

Շաբաթ 52

Շաբաթ 10

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 10, 2023 թ.

Շաբաթ 51

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Խաչքարեր Ջուղայի հայկական գերեզմանատանը - Khachkars in the Armenian cemetery of Jugha (1915) 01.png

Ջուղայի գերեզմանատուն (հայտնի է նաև Ջուղայի խաչքարեր, Ջուղայի հայկական գերեզմանատուն անուններով), հայկական ավերված գերեզմանատուն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի հարևանությամբ։

Գերեզմանատանն եղել են տարբեր դարերով թվագրվող հազարավոր խաչքարեր և խոյակերպ տապանաքարեր, որոնք ունեցել են պատկերազարդ քանդակներ ու վիմագրական արձանագրություններ։ Այն եղել է աշխարհում խաչքարերով կազմված ամենամեծ գերեզմանոցը։

1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։ 1903-1904 թվականներին Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարությունից հետո, երբ քաղաքի մի շարք հուշարձանների ավերման հետ անվերադարձորեն ոչնչացվել են նաև գերեզմանատան խաչքարերի մեծ մասը, այստեղ արձանագրվել է շուրջ 5 հազար կանգուն և վայր ընկած խաչքար։ 1915 թվականի և ապա 1928-1929 թվականների տվյալներով գերեզմանատանը գրանցվել են մինչև 3000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք և խոյաձև տապանաքար։ 1971 և 1973 թվականների հաշվումներով Ջուղայի գերեզմանատանը մնացել էր ընդամենը 2707, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանատներում և այլուր՝ ևս 250 խաչքար, ինչպես և շուրջ 1000 տապանաքար։

Ջուղայի գերեզմանատունը տարածված էր համանուն քաղաքի արևմտյան կողմում՝ միմյանցից փոքրիկ ձորակներով բաժանված երեք բլրակների վրա ու նրանց շուրջը։ Հյուսիսից հարավ ձգվող և Արաքս գետի ու մոտակա լեռնալանջերի բարձր պատնեշներն ու պարիսպները ձգվող երկարավուն գերեզմանատանը կային հազարավոր խաչքարեր ու տապանաքարեր...Ավելին

Շաբաթ 11

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 11, 2023 թ.

Շաբաթ 50

Շաբաթ 12

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 12, 2023 թ.

Շաբաթ 49

Շաբաթ 13

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 13, 2023 թ.

Շաբաթ 48

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Dashtak.jpg

Քարվաճառ (նախկինում՝ նաև Քարավաճառ, բնակավայրի ադրբեջանական անունը Քելբաջար է), քաղաք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի վարչական կենտրոնը:

5-16-րդ դարերում բնակավայրն ունեցել է գյուղի կարգավիճակ և կոչվել Քարվաճառ, որտեղ բնակվել են հայեր։ 1812-1920 թվականներին այնտեղ բնակություն հաստատած քրդերի կողմից տեղանունը աղավաղվել է, և բնակավայրը սկսել է կոչվել Քյարվաջար, զուգահեռաբար 19-րդ դարից՝ Քյալբաջար։ Խորհրդային տարիներին բնակավայրը սկսել է կոչվել Քելբաջար։ Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրման ռազմագործողությունից հետո, երբ բնակավայրը ներառվեց Արցախի Հանրապետության կազմում, սկսեց կրկին կոչվել Քարվաճառ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանցիները շարունակել են կոչել Քելբաջար։

Հին դարերում Քարվաճառ բնակավայրը եղել է Ծար գավառի կարևոր և պատմական գյուղերից մեկը...Ավելին

Շաբաթ 14

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 14, 2023 թ.

Շաբաթ 47

Շաբաթ 15

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 15, 2023 թ.

Emblem-star.svg Գլխավոր էջի բաժիններ – Շաբաթվա հոդվածՕրվա հոդվածԱյսօր պատմության մեջԳիտեի՞ք որՕրվա պատկերՆորություններ