Վրեժ Մարկոսյան
Վրեժ Մարկոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1950 |
Ծննդավայր | Ապարան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | հունվարի 12, 2023[1] (72 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Վրեժ Վարանցովի Մարկոսյան (մարտի 15, 1950, Ապարան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունվարի 12, 2023[1]), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրեժ Մարկոսյանը ծնվել է 1950 թվականի մարտի 15-ին Ապարանում[2]։ 1973-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1972 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տնտեսագետ-հաշվապահ։
1972-1973 թվականներին ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ։ 1974-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ։ 1976-1991 թվականներին ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն։ 1997-2012 թվականներին եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն։ 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ զավակ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով, 2007 թվականին՝ Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով, 2010 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր տնօրենը
- ↑ «Վրեժ Վարանցովի Մարկոսյան – Deputat» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին։ Վերցված է 2021-03-19
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-03-19
- ↑ «Մարկոսյան Վրեժ Վարանցովի»։ https://persons.anau.am/։ Վերցված է 2021-03-19
|