Քեթի Բերչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթի Բերչել
Դիմանկար
Ծնվել է1957
Մահացել էհունվարի 31, 2013(2013-01-31)
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմարզիկ և ճանապարհորդ

Քեթի Բերչել (1957 - հունվարի 31, 2013(2013-01-31)), երկար տարածությունների անգլիացի մոտոցիկլավար, որը շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին կույր կինն է[1]։

Շուրջերկրյա ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթի Բերչելի շրջագայությունը 1990 BMW R100 RT մոտոցիկլետով իրականացվել է մեկ տարում՝ սկսած 2008 թվականի օգոստոսից[1][2]։ Նա նստած է եղել իր զուգընկերոջ՝ Բեռնարդ Սմիթի վարած մեքենայի հետևի նստատեղին[1]։ Այս ճանապարհորդության ընթացքում նա նաև դարձել է առաջին կույրը, որը հասել է Պերուում գտնվող Ուայնա Պիկչու լեռան գագաթին[3]։

Բերչելը լիովին կույր էր քսան տարեկանից՝ պիգմենտային ռետինիտի պատճառով և ճամփորդության ընթացքում հիսունն անց էր[3][1]։ Բերչելը և նրա զուգընկերը ճանապարհորդության ընթացքում վարում էին օրագրեր և հետագայում իրենց ճանապարհորդության մասին գրեցին «Հպվելով աշխարհին. կույր կինը, երկու անիվները և 25000 մղոնը» վերնագրով գիրքը[4][5]։

Ճանապարհորդության երկարությունը փաստացի եղել է 26385 մղոն՝ ընդգրկելով 31 երկիր և 5 մայրցամաք։

Նրանք ամուսնացել են 2012 թվականի օգոստոսի 20-ին այն բանից հետո, երբ Քեթիի մոտ ախտորոշվել է անբուժելի քաղցկեղ։ Նրանք չգիտեին, որ դա լինելու է այն օրը, երբ լույս է տեսնելու իրենց գիրքը, քանի որ պարզվեց, որ հրատարակիչ Panther Publishing[6] որոշել է առաջ բերել հրատարակելու ամսաթիվը։

Բերչելը և նրա ամուսինը ծագումով Ուորինգթոնից են (Չեշիր), որը գտնվում է Անգլիայում[4]։

Քեթի Բերչելը մահացել է քաղցկեղից 2013 թվականի հունվարի 31-ին[7]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Birchall, Cathy; Smith, Bernard (2012), Touching The World: A Blind Woman Two Wheels 25,000 Miles, Panther Publishing, ISBN 978-0956497581 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]